News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը միակ երկիրն է, ում զինծառայողները օրինական հիմքերով են գտնվում Սիրիայում, հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որով նա նախօրեին կոչ էր արել Վլադիմիր Պուտինին Անկարային «դեմ առ դեմ» թողնել սիրիական իշխանությունների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում գործում է սիրիական օրինական իշխանությունների խնդրանքով։

«Մյուս երկրների մնացած բոլոր զինվորականները Սիրիայում հակասությունների մեջ են միջազգային նորմերի եւ սկզբունքների հետ»,- ասել է նա։

Նա հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը Մոսկվայում հանդիպման ժամանակ կքննարկեն, թե ինչպես են կատարվում Սիրիայի հարցով Սոչիի պայմանավորվածությունները։

Նրա խոսքերով՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը Մոսկվայում հեշտ չի լինի, սակայն առաջնորդները կողմնորոշված են դեպի Իդլիբում իրավիճակի կարգավորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ