
Հանրապետության տարածքում՝մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկացել է «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում մարտի 1-ին, 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 +1, վաղը ցերեկը` +9 +11:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` -2-5, ցերեկը` +1+5,
Կոտայքի լեռներում գիշերը` -2-5, ցերեկը` +1+5,
Կոտայքի նախալեռներում գիշերը` -1 +1, ցերեկը` +6 +8,
Սեւանա լճի ավազանում գիշերը` -2-5, ցերեկը` +2+6,
Լոռիում գիշերը` 0 +4, ցերեկը` +2 +6,
Տավուշում գիշերը` +2 +7, ցերեկը` +5+9,
Արագածոտնի լեռներում գիշերը` -2-5, ցերեկը` +1+5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +1 +3, ցերեկը` +8 +10,
Արարատում գիշերը` +1 +3, ցերեկը` +10 +12,
Արմավիրում գիշերը` +1 +3, ցերեկը` +10 +12,
Վայոց ձորի լեռներում գիշերը` -2 -5, ցերեկը` +1+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +1+3, ցերեկը` +10 +12,
Սյունիքի հովիտներում գիշերը` +2 +7, ցերեկը` +5 +10,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +0 +5, ցերեկը` +2+7,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +3+6, ցերեկը` +2 +7(հովիտներում գիշերը` +4+8, ցերեկը` +5 +10):