News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ շարունակում է այցելել ծաղկաձորյան ռեստորաններ: Նա լուսանկար է հրապարակել եւ կից գրառում կատարել.

«Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։ Դրանից հետո վարչապետը լայվի ժամանակ հայտնել էր, որ ազդակներ են ստանում, որ մարդիկ չեղարկում են իրենց հանգիստը Ծաղկաձորում: Ծաղկաձոր են այցելել նաեւ առողջապահության նախարարը, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Մելիքյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ