News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«КоммерсантЪ»-ը առաջիկա շաբաթվա կարեւորագույն իրադարձությունների թվում նշել է, որ մարտի 3-ին կհրապարակվի քրեական գործը դադարեցնելու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդության վերաբերյալ դատարանի վճիռը։

Հիշեցնենք, որ փաստաբանները պնդում են, թե ՔՕ 300.1 հոդվածն անկիրառելի է, քանի որ այն մտցվել է ենթադրյալ գործողություններից մեկ տարի անց եւ չի կարող հետադարձ ուժ ունենալ։ Հատկապես հաշվի առնելով «յոթի գործով» նախադեպը։ Նախկինում նման միջնորդություններ ներկայացրել էին մյուս դատապարտյալների փաստաբանները։

Կարեւորագույն իրադարձությունների թվում ռուսական թերթը նաեւ նշել է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ապագա գործընկերության բանակցությունների առաջին փուլը Բրյուսելում, խորհրդարանական ընտրությունները Իսրայելում, «սուպեր երեքշաբթին» ԱՄՆ-ում՝ նախագահական ընտրությունների փրայմերիզը 14 նահանգներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ