News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոն նահանգի իշխանությունները ԱՄՆ տարածքում գրանցել են նոր կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահվան երկրորդ դեպքը: Այս մասին նշված է Քինգ շրջանի առողջապահական  վարչության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթից հետեւում է, որ մասնագետները «հաստատել են շրջանի բնակիչների շրջանում COVID-19-ով վարակման 4 նոր դեպքը»: Նահանգում դեպքերի ընդհանուր թիվը հասել է մինչեւ 13-ի: «Այսօրվա արդյունքները ներառում են նաեւ COVID-19-ի հետեւանքով մահվան նոր դեպքը, որոնց ընդհանուր թիվը Քինգ շրջանում աճել է՝ հասնելով մինչեւ երկու դեպքի»,- նշել են վարչության ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ 70-ից մեինչեւ 90 տարեկան երեք պացիենտ ծանր վիճակում են:

Շաբաթ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Վաշինգտոն նահանգում գրանցվել է երկրում կորոնավիրուսով վարակման պատճառով մահվան առաջին դեպքը:

Ըստ The New York Times պարբերականի տեղեկությունների՝ ԱՄՆ տարածքում կա ավելի քան 80 մարդ, որոնք հաստատապես կամ ենթադրաբար վարակված են կորոնավիրուսով: Այս թվի մեջ ներառված են նաեւ այն անձինք, որոնք արդեն ամբողջությամբ բուժվել են կամ առողջանում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ