News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելում 11 ամսվա ընթացքում երկրորդ կրկնակի եւ արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններին քվեարկության համար ընտրատեղամասերը բացվել են երկուշաբթի` տեղական ժամանակով 07:00-ին: Դրանց արդյունքներով կորոշվի 23-րդ Քնեսեթի կազմը եւ պետք է ձեւավորվի կառավարական կոալիցիան եւ վարչապետ նշանակվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրորդ կրկնակի խորհրդարանական ընտրություններն անց են կացվում այն ​​պատճառով, որ նախորդ կրկնակի ընտրությունների արդյունքներից հետո, որոնք կայացել են սեպտեմբերի 17-ին, վարչապետի պաշտոնակատար եւ «Լիքուս» կուսակցության առաջնորդ Բենջամին Նեթանյահուն, իսկ ապա նաեւ նրա հիմնական հակառակորդը` «Կահոլ-Լավան» կուսակցությունների կենտրոնամետ ​​դաշինքի առաջնորդ Բենի Գանցը չկարողացան կառավարություն ձեւավորել յուրաքանչյուրին հատկացված 28 օրվա ըթացքում: 2019-ի ապրիլի 9-ին կայացած առաջին ընտրություններից հետո Նեթանյահուն նույնպես չկարողացավ կոալիցիա ստեղծել օրենքով իրեն հատկացված 42-օրյա ժամկետում, որը կապահովեր Քնեսեթիում 120 տեղերից նվազագույն անհրաժեշտ 61 տեղը:

Հաղթանակի գլխավոր հավակնորդները, ինչպես եւ նախորդ երկու անգամը, «Լիքուդ»-ը եւ «Կախոլ-Լավան»-ն են, սակայն գլխավոր ինտրիգը այն է` կկարողանա՞  արդյոք հաղթողը կայուն կառավարություն ստեղծել:

Ժամանակակից Իսրայելի պատմության ընթացքում ընտրություններին մասնակցող կողմերից ոչ մեկը չկարողացավ խորհրդարանում ստանալ 120 տեղերից 61-ը, ուստի արդյունքների հրապարակումից հետո կառավարական կոալիցիաներ են ստեղծվում: Էքզիթփոլի հարցումների արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո, իսկ առաջին պաշտոնական քվեների հաշվարկի մասին տվյալները սպասվում են մի քանի ժամ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ