News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Սեն-Տրոպեում գտնվող քահանայի նախկին տան վերակառուցման ժամանակ շափյուղաներով, սուտակներով, զմրուխտներով եւ նույնիսկ ադամանդներով գանձեր են հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Le Figaro-ն:

Ընդհանուր առմամբ, ընդհանուր առմամբ, մոտ վաթսուն քար է հայտնաբերվել : Դրանց ծագումը դեռ հստակեցված չէ: Աշխատողը գտել էր դրանք բուխարին ապամոնտաժելիս: Նա մի քանի պորտսիգար էր հայտնաբերել, որոնցից յուրաքանչյուրում տասնյակ թանկարժեք քարեր են եղել:

Գանձերի արժեքը բաժանվելու է աշխատողի եւ շենքի նոր սեփականատիրոջ միջեւ:

Այստեղ 1928 թվականից քահանաներ են ապրել, իսկ 2017-ին տունը վաճառվել է բելգիացի կառուցապատողին՝ 8 միլիոն եվրոյի դիմաց: Նոր սեփականատերը նախատեսում է վերափոխել տարածքը եւ այն բուտիկի վերածել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ