Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում պատանդառության ժամանակ մեկ մարդ է վիրավորվել, հայտնում է տեղական ABS CBN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մանիլայի քաղաքապետին:
Տուժածը ներկայումս տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի առեւտրի կենտրոնում զինված մարդը պատանդ է վերցրել մոտ 30 մարդու: Rappler պորտալը հայտնում է, որ հարձակվողը առեւտրի կենտրոնի անվտանգության նախկին աշխատակիցն է: Ոստիկանության նախնական տեղեկություններով՝ գրեթե բոլոր պատանդները կենտրոնի աշխատակիցներն են: Ներկա պահին ոստիկանները բանակցություններ են վարում պատանդ վերցնողի հետ: