News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուելսի բնակիչները գետափին հայտնաբերել են սատկած հանելուկային էակի, որը միաժամանակ նման է ձկան եւ կոկորդիլոսի, հայտնում է Daily Star պարբերականը:

Քլեր անունով կինը, ում ազգանունը չի հաղորդվում, պատմել է, որ իր դեռահաս որդին էակին հայտնաբերել է դպրոց գնալու ճանապարհին: Նա անմիջապես զանգահարել է մորը՝ գտածոյի մասին հայտնելու համար: «Այս կենդանին իսկական էր: Նրանից հոտ էր գալիս եւ սկսել էր քայքայվել»,- ասել է նա:

Մեկ այլ տեղացի գետափ նետված էակի լուսանկարը հրապարակել է Facebook-ում, եւ օգտատերերը սկսել են վիճել, թե ինչ տեսակի է այն պատկանում: Ոմանք կարծում են, որ այն նման է գայլաձկան, մյուսները նույնականացրել են միսիսիպյան զրահակրի հետ՝ ծագումով Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայից խոշոր ձուկ:

Դաժան վերաբերմունքից կենդանիների պաշտպանության թագավորական միության ներկայացուցիչը հայտարարել է, որ կենդանիների պաշտպանները մտահոգված են այս լուսանկարների պատճառով: «Միսիսիպյան զրահակրին անազատության մեջ պահելը երկար տարիներ արգելված էր: Դրանք պահելու համար անչափ դժվար կենդանիներ են, քանի որ կարող են շատ մեծանալ, եւ նրանց պահանջմունքները անազատության մեջ նույնպիսին են, ինչպես վայրի բնության մեջ: Տերերը, դժբախտաբար, էկզոտիկ կենդանիներին հաճախ դուրս են նետում, երբ նրանց պահանջները չեն կարողանում ապահովել»,- ասել է նա:

Միսիսիպյան զրահակիրները մեծանում են մինչեւ 1,8 մետր եւ կարող են կշռել 45 կիլոգրամից ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ