News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, հանրաքվեի «Ոչ»-ի ճամբարի համակարգող Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում հրապարակել է մի օգտատիրոջ գրառումը եւ գրառում արել:

Նա, մասնավորապես, նշել է. ««Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։

Իսկ մինչ այդ՝ մեր նախաձեռնող խումբը թերևս պատրաստի ու դատարան ներկայացնի զրպարտության ու վիրավորանքի փաստով արդեն երկրորդ հայցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ