News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվելուց հետո մարդիկ մեծ քանակությամբ գնել են ախտահանիչ նյութեր, եւ այդ առումով երեկ խնդիր էր առաջացել, բայց այսօր արդեն խնդիրը վերացել է: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

«Երեկ ալկոգելը կամ մյուս միջոցները պակասում էին, բայց իրավիճակն այսօր արդեն բոլորովին այլ է, դեղատներում կան ախտահանող միջոցներ: Ավելին, ՀՀ-ում կա արտադրող «Արսանիտ» ընկերությունը, որը հիմա վերազինում է իր սարքավորումները եւ առաջիկա երկու օրվա ընթացքում կկարողանան մտցնել տեղական շուկա: Նաեւ «Էկոֆարմ»-ի կողմից «Միստր G» ախտահանիչ նյութերի տեղական արտադրությունը ունենք: Այս շուկայում եւս որեւէ մեկը գին չի բարձրացրել»,-ասաց գեղամ Գեւորգյանը:

Նա նաեւ անդրադարձավ նրան, որ որոշ խանութներից մարդիկ խուճապահար գնումներ են արել. «Դրա անհրաժեշտությունը չկա: Օրինակ, շաքարի ծավալն այնքան շատ է, որ կբավականացնի ավելի քան մեկ տարի, նաեւ պահեստավորած կան: Նույնը ալյուրի մասին կարող ենք ասել: Նման ծավալի անտեղի գնումների կարիքը չկա»,-հավաստիացրեց ՏՄՊՊՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անուշ Բեղլոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների ուսումնասիրության շտաբի նիստին
Քննարկվել են մրցակցության օրենսդրություններում և իրավակիրառ պրակտիկայում անբարեխիղճ մրցակցության…
Սննդամթերքի գները՝ մայիսին. հնդկացորենն էժանացել է 21,4%-ով, ձեթը՝ 36,5, բանջարեղենը 22,3%-ով. ձուն թանկացել է 18,9%-ով
Մայիսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1% գնանկում...
Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին մի փոքր էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 8-ին, կազմել է...
«Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ»...
Նոր որոշում. 206 նպաստառու և հաշմանդամություն ունեցող գործազուրկ կապահովվի կայուն զբաղվածությամբ
Մասնավորապես, նախատեսվում է 2023 թ. ընթացքում միջոցառման միջոցով...
Կառավարության ընդունած որոշումը կնպաստի ԱՊՀ տարածքում ներդրումային գործունեության ազատականացմանը
Նախագծով ԵԱՏՄ անդամ-պետություններում գրանցված բժշկական արտադրատեսակների շրջանառության անցումային շրջանը թույլ կտա խուսափել...
Ամենաշատ