News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

2020 թվականի փետրվարի 29-ին՝ժամը 21:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային եւ այլ մարմնական վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության են դիմել Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում ոն, եր դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք վնասվածքներն ստացել են Վանաձոր քաղաքի ավտոտնակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած խմբակային վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի թվով 8 պարկուճ, արնանման հետքեր, կացին, արյունոտ հագուստ, ապակու ջարդված կտորներ, ինչպես նաեւ՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղել
Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժին Կոտայքի մարզային քննչական...
Սլովակիայի վարչապետի վիճակը լավանում է
Բժիշկները հայտնել են Ֆիցոյի առողջական վիճակի լավացման մասին...
Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ
Մենք՝ որպես Իրանի իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ԻԻՀ գերագույն առաջնորդին, զոհերի...
Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան
Մեր խորը վշտակցությունը փոխանցելով ԻԻՀ  գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին՝ կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը...
«Հանգուցյալ պապիս հրացան է». Գեղակերտցի երիտասարդի մեքենայում պարեկները հրացան են գտել
Հայտնել է նաև, որ այն պատկանել է հանգուցյալ պապին...
Համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը. Արմեն Գրիգորյան
Ընդունեք իմ խորը ցավակցությունը և զորակցությունը Ձեզ՝ մաղթելով համբերություն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ