News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայում հայտնաբերվել են COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը, հայտնում է SIC Noticias-ը՝ վկայակոչելով բժշկական իշխանությունները:

Երկու վարակվածները հոսպիտալացվել են երկրի հյուսիսում գտնվող Պորտո քաղաքի հիվանդանոց: Նրանցից մեկը` մասնագիտությամբ բժիշկ, վերջերս արձակուրդ էր անցկացրել Իտալիայի հյուսիսում, երկրորդ հիվանդը աշխատանքի էր անցել Իսպանիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի պատճառով հոսպիտալացվել էր չիլիացի գրող Լուիս Սեպուլվեդան, որն այցելել էր Պորտուգալիա համագումարին մասնակցելու համար:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը 2019-nCoV նոր տեսակը կորոնավիրուսն է: Ըստ վերջին տվյալների` ամբողջ աշխարհում վիրուսով վարակվել է 89.044 մարդ, 3.042 մարդ մահացել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ