News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Դիմակներ դեղատներում չկա որոշակի խուճապի հետեւանքով: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Նրա խոսքով, իհարկե, այս իրավիճակին պետք է վերաբերվել բավականին լուրջ, բայց առաջացած խուճապն ավելի լուրջ է, ոչ ճիշտ հետեւանքներ կարող է ունենալ, քան կշռադատված, հստակ տվյալների վրա կայացված որոշումները:

«Պետք չի թերագնահատել իրավիճակը, պետք է լուրջ պատրաստվել այս ամենին, բայց նաեւ պետք չի հանիրավի խուճապային տրամադրություններ ստեղծել, որը կատարվում է նաեւ որոշ լրատվամիջոցների կողմից.,-ըւնդգծեց նա:

Հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է հանրաքվեի քարոզարշավի հետաձգելու հնարավորությունը, քանի որ դրանք մասսայական միջոցառումներ են նախատեսում, Զեյնալյանն արձագանքեց. «Դա կախված է իրավիճակի փոփոխությունից, թե այս մեկ շաբաթվա ընթացքում ինչ փոփոխություն կունենանք: Եթե իրավիճակը լինի զսպելի, այլ դեպքեր չգրանցվեն, տարածում չունենա...»:

Նա հավելեց, որ հիմա քարոզարշավի հետ կապված քայլեր են արվում, այդ թվում քարոզչական բնույթի. «Ակտիվ քարոզչության փուլ դեռ չենք մտել: Հանդիպումներ քաղաքացիների հետ Երեւանում չկան, մարզերում, կարծեմ, ընթանում են, բայց իրավիճակը վերահսկելի է կորոնավիրուսի հետ կապված»:

Նարեկ Զեյնալյանը խոսելով դիմակների սղությունից, ասաց, որ կարծում է՝ կկատարվի հավելյալ պահեստավորում, արտասահմանից գնելու փորձեր. «Բայց դիմակները 100 տոկոսով չեն կանխում վարակվելը, վարակվելու հավանականությունը կա»:

Ինչ վերաբերում է 32 անձի «գոլդեն Փելես» հյուրանոցում տեղակայելոն, Նարեկ Զեյնալյանն ասաց. ««Գոլդեն Փելեսում» ընդամենը կարանտինի տարածք է առանձնացված: Այն մարդիկ, որոնք շփվել են վարակակրի հետ, գտնվում են 24-ժամյա հսկողության տակ: Եթե գանգատ լինի, կտեղափոխվեն արդեն կլինիկա: Պետք է գտնվեր տարածք, որ փակ է, այլ մարդ չկա, հիվանդներ չկան: Հիվանդանոց տանելը սխալ էր միանշանակ, քանի որ նրանք հիվանդ չեն»:

Հարցին, թե ինչո՞ւ ամբողջությամբ չփակվեց օդային տարածքը, նա պատասխանեց. «Ամբողջությամբ օդային տարածքը փակել հնարավոր չէր, քանի որ մեր քաղաքացիները գտնվում էին արտասահմանում, այն երկրներում, որտեղ կա կավար եւ 100 տոկոսով խուսափել վարակի ներթափանցումից, շատ դժվար կլիներ:

Պետք է նաեւ իրականացվեն այնպիսի միջոցառումներ, թե որ դեպքում՝ ով ինչպիսի վարքագիծ պետք է դրսեւորի՝ սկսած շտապօգնության վարորդից, բժշկից, թե ուր պետք է տեղափոխվի, որ ճանապարհով պետք է տեղափոխվի, բուժանձնակազմի վարքագիծը ինչպիսին պետք է լինի: Այս ամենը պետք է հաստատված ունենալ, որ հնարավորինս կարողանանք կանխել տարածումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ