News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 16-ից 21-ը Տոկիոյում նախատեսված  Rakuten Fashion Week նորաձեւության շաբաթի կազմակերպիչները COVID-19 կորովավիրուսի տարածումը կանխելու նկատառումներով հայտարարել են միջոցառումը չեղյալ հայտարարելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր առաջնահերթ եւ հիմնական խնդիրը միշտ եղել է միջոցառման բոլոր մասնակիցների անվտանգության ապահովումը: Քանի որ կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվն օրեցօր աճում է, շահագրգիռ կողմերի հետ ծանր բանակցություններից հետո մենք հանգեցինք այն դժվարին որոշմանը, որ այլ տարբերակ չկա, քան չեղարկել Rakuten Fashion Week TOKYO 2020 A/W-ի անցկացումը»,- նշվեւմ է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

Տոկիոյի Rakuten Fashion Week-ը Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվող նորաձեւության ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկն է, ինչպես Mercedes-Benz Fashion Week Tokyo-ն եւ Amazon Fashion Week Tokyo-ն են:

Այժմ Ճապոնիայում կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով չեղարկվում են բոլոր զանգվածային միջոցառումներն ու համերգները, դպրոցները փակվում են:

Երկրում կորոնավիրուսի 973 դեպք է հաստատվել: Դրանցից 705-ը օդանավի ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ են: Ըստ բժիշկների` մահացել է 12 մարդ, եւս 50-ը գտնվում է ծանր վիճակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ