News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք մի ամիս առաջ որոշակի հարցադրումներով դիմել էինք առողջապահության նախարարություն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման հետ կապված: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Մասնավորապես, հարցրել էինք, թե արդյոք կատարվել է արդյունավետության գնահատում, ծախսարդյունավետության գնահատում, միավորման արդյունքում արդյոք կանխատեսել ենք, թե ինչ արդյունքներ ենք ակնկալում: Պատասխանն ստացել ենք այսօր առավոտյան, որտեղ նշված է, որ որեւէ վերլուծություն չի իրականացվել: Պատճառաբանությունը եղել է այն, որ փաստ է, որ ցանկացած միավորում բերում է արդյունավետության բարձրացման:

Իսկ քննարկումը կազմակերպելու նպատակը եղել է այն, որ ստացել ենք եւ կոլեկտիվի կողմից գրություն, որ իրենք դրա հետ կապված հարցեր ունեն: Նաեւ կենտրոնի շահառուների կողմից ենք ստացել գրություն իրենց տեսակետը հայտնելու»,-ասաց նա:

Զեյնալյանը հավելեց, որ իրենք քննարկման արդյունքները, բոլոր կողմերի տեսակետները կամփոփեն, կկազմեն արձանագրություն եւ իրենց տեսակետը կուղարկենք կառավարություն: Առաջարկելու են կամ կառավարության որոշումը չեղարկել, կամ նույնը թողնել:

Դիտարկմանը, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխակիցները հարց են բարձրացնում, որ եթե վերազինելու են, ինչու են իրենց սարքավորումները օգտագործելու, Զեյնալյանը պատասխանեց. «Սարքավորումները, ըստ էության, պատկանում են պետությանը: Այդ սարքավորումներից կարող է օգտվել ցանկացած պացիենտ: Ինձ համար հիմնավորումների մասով մի քիչ տարակուսելի հարցեր կային, որոնք վերաբերում էին կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Բայց մենք ունենք ակնառու փաստեր բժշկական բուրգերի ստեղծման փորձը 2000-ականների կեսին: Այն բուրգերում, որտեղ կառուցվածքային միավորումները տարածքային առումով իրարից հեռու են գտնվել, կառավարումը հստակ ձախողվել է, մենք դրա փորձն ունենք Հայաստանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ