News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բացառված չէ, որ «Արմենիկումը» կարող է կորոնավիրուսի դեմ լուծում լինել: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վերլուծաբան Դավիթ Ասլանյանը:

Հաշվի առնելով, թե ժամանակին ինչ խանդավառությամբ են սեւացրել այս դեղամիջոցը, այդ թվում՝ արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցների օգտագործմամբ, կարելի է ենթադրել, որ այն կարող էր լուրջ հակավիրուսային հնարավորություններ ունենալ: «Այդ ժամանակ տեղի ունեցող գործընթացները ինձ հիմք են տալիս ենթադրելու, որ «Արմենիկումը» լուրջ դեղամիջոց է: Սակայն դրանով պետք է զբաղվի անկախ պետությունը, եթե այդպիդին է, եւ եթե շահագրգռված է խնդրի լուծմամբ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ 2000-ական թվականներին հայկական «Արմենիկում» դեղամիջոցը ամբողջ աշխարհում մեծ աղմուկ բարձրացրեց: Մի քանի փորձագետներ նույնիսկ կարծիք էին առաջ քաշում, որ այն կարող է ՄԻԱՎ-ի դեմ փրկություն դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ