News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ապահովում է բոլոր վարակիչ հիվանդությունների ստացիոնար բուժումը, այսինքն ինքն այս պահին ավելի շատ ռեսուրսի կարիք ունի, քան միայն մեկ հիվանդության համար աշխատող կենտրոնը։ Այս մասին այսօր` մարտի 2-ին,  «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը։

«Երկու կենտրոնների միավորումը միանշանակ բարձրացնելու է առողջապահության որակը, այստեղ որակի վերաբերյալ խնդիր չենք ունենա»,- ասաց նա:

Անդրադառնալով այն  մտահոգությանը, թե միացման արդյունքում տարբեր կենտրոնների համար նախատեսված սարքերը տեղափոխելը խնդիր է, պատասխանեց, որ միացումից հետո ոչ մի բժշկական սարքավորում չի տեղափոխվելու։

«Շահառուների համար որևէ փոփոխություն չի լինելու, ընդամենը կառավարումն ու բյուջեներն են միավորվում։ Եթե «ՁԻԱՀ» կենտրոնը սպասարկում է 2700 հոգու, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը՝ շատ ավելի շատերին։ Մենք ռեսուրսների միավորման և արդյունավետ կառավարման խնդիր ունենք, և դա լինելու է հրաշալի լուծում»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ