News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն չի մասնակցել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկմանը, որովհետեւ բավարար է գտնում մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարության հնչեցված պարզաբանումները:

ՀԿ-ից հայտնել են, որ իրենց հրավեր ուղարկվել է, սակայն այդտեղ նշված էր, որ քննարկմանը մասնակցելու են տարբեր շահագրգիռ կողմեր, մինչդեռ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերով զբաղվող մի շարք շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, հետազոտողների եւ անհատների հնարավորություն չի տրվել մասնակցելու աշխատանքային քննարկմանը: 

 Այս առնչությամբ ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Սույն թվականի փետրվարի 27-ին ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության եւ

սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է հայտարարություն, որտեղ

ներկայացրել է, որ 2020թ-ի մարտի 2-ին, ժամը 12:00-ին կազմակերպում է

աշխատանքային քննարկում՝ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի

կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն

կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով՝

ելնելով ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական

հանձնաժողովին հասցեագրված՝ «ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ» ՊՈԱԿ-ը «ՆՈՐՔ» ԻԿՀ ՓԲԸ-ին

միացնելու որոշման վերաբերյալ շահառուների եւ բուժաշխատողների

գրություններից եւ հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունն ու

կարեւորությունը.

- ՄԻԱՎ-ի հիմնախնդիրներով զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, իրավապաշտպաններ եւ հետազոտողներ դիմել են վերոնշյալ հանձնաժողով եւ հանդիպմանը մանակցելու հայտ ներկայացրել.

- Սակայն, հանձնաժողովից պատասխանել են, որ այդ հանդիպումը փակ է եւ կարող են մասնակցել բացառապես նախապես հրավիրված կազմակերպությունների ներկայացուցիչներ, մինչդեռ նույն հանդիպմանը հրավիրվել են լրատվամիջոցներ՝ հանդիպումը լուսաբանելու համար:

- Վերոնշյալ հանձնաժողովի նախագահը տարբեր հարցազրույցներում շեշտում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը բազմակողմանի մասնագիտական քննարկում չի իրականացրել, չի լսել բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումը վերոնշյալ հարցի կապակցությամբ, սակայն այս պարագայում՝ ինքն է որդեգրել կողմնակալ եւ ընտրողական քաղաքականություն,

- Ցավում ենք, որ ՀՀ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը չունի ամբողջական պատկերացում, որ ՄԻԱՎ համաճարակի հակազդման ծրագիրը միայն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց բուժումը չէ.

- ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների մասնակցությունը սահմանափակելը սխալ է եւ չի համապատասխանում ՄԻԱՎ համաճարակին հակազդման ողջ տրամաբանությանը.

- Սույն հայտարարությամբ վերահաստատվում է մեր այն մտահոգությունը, որ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ը վարել է կողմնակալ քաղաքականություն՝ ուղղված Առավել վտանգի ենթարկված խմբերի շրջանում համաճարակի վիճակագրության ներկայացմանը, որպեսզի բոլոր ռեսուրսներն ուղղվեն միգրանտների շրջանում աշխատանքին, քանի որ այդ ռեսուրսներն իրենք են տնօրինել: ԱԺ-ում քննարկումներից ՀԿ-ներին դուրս թողնելը այդ քաղաքականության շարունակությունն է:

Վերոնշյալ թեմայով աշխատանքային հանդիպումն առավել արդյունավետ

կարող է լինել միայն բոլոր շահագրգիռ կողմերի ընդգրկուն մասնակցության

ապահովման դեպքումֈ Այս հայտարարությանը միացած կազմակերպությունները եւ

անհատները իրենց բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես վեր են հանել ՄԻԱՎ-ով ապրող անձանց եւ խոցելի խմբերի խնդիրները տեղական եւ միջազգային հարթակներում, նպաստել են ոլորտում իրականացված բարեփոխումներին եւ ներկայացրել նրանց հանրույթը, եւ այժմ, անթույլատրելի է իրականացնել նման աշխատանքային հանդիպում՝ արգելելով քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի մասնակցությունը այնպիսի մի խնդրի, որը վերաբերվում է նաեւ նրանց.

Մենք՝ ներքոստորագրյալներս

ա. դատապարտում ենք ՀՀ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հարցի շուրջ նման մոտեցումը, որը ոչ այլ ինչ է, քան թափանցիկության եւ հանրային քննարկման անվան տակ կողմնակալ եւ չհիմնավորված մոտեցում.

բ. Կոչ ենք անում ցուցաբերել անկողմնակալլություն եւ գործել բացառապես թափանցիկության, օբյեկտիվության եւ ներառականության սկզբունքների հիման վրա.

գ. Հնարավորություն տալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ոլորտում աշխատող այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անկախ փորձագետների եւ հետազոտողների մասնակիցը լինել ոլորտի հարցերի շուրջ հանրային քննարկումներին.

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպություն

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն

«Ներուժ զարթոնքի» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական

կազմակերպություն

Նվարդ Մարգարյան, փորձագետ

Մամիկոն Հովսեփյան, ՄՀՀ վերահսկող մարմնի անդամ

Էդուարդ Մարտիրոսյան, ՄՀՀ «Համայնքների ներգրավվածություն, մարդու

իրավունքներ, գենդերային հավասարություն» (այսուհետ՝ ՀԻԳ) աշխատանքային

խմբի մշտական անդամ

Անուշ Պողոսյան, ՄՀՀ ՀԻԳ մշտական անդամ

Արմեն Աղաջանով, ՄՀՀ ՀԻԳ մշտական անդամ

Վաղինակ Տեր-Հովհաննիսյան, իրավաբան, փորձագետ

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Տպել
Ամենաշատ