News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը խարան կդառնա մեր պետության «ճակատին»` հաշվի առնելով, որ նրան դատում են մի հոդվածի համար, որն այն ժամանակ չկար: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա` իրավական տեսանկյունից տեղի ունեցողն անհիմն է, ուստի սա կամ քաղաքական հետապնդում է, կամ միջանձնային կոնֆլիտ:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մարտի 1-ը բացահայտվել է, բայց որեւէ ապացույց եւ դատարանի որոշում չկա: Չեմ կարծում, որ մենք պետք է փակենք մարտի 1-ի էջը: Սպանությունները ոչ միայն չեն բացահայտվել, այլեւ պատշաճ քննության չեն ենթարկվել»,- հավելեց նա:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ոչ նախորդ, ոչ ներկայիս իշխանությունները չեն հետաքննում մարտի 1-ի գործը, եւ ամբողջ գործընթացը կառուցված է ստի վրա: «Նման օրակարգը, որի հիմքում սուտն է, սպառնում է մեր անվտանգությանն արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր պառակտումով:

Իսկ զոհվածների ընտանիքները հոգեբանական խոշտանգումների են ենթարկվում, երբ նրանց բերում են գործով նիստին, որը նրանց հետ կապ չունի, քանի որ այնտեղ կոնկրետ սպանությունները չեն քննվում: Մարտի 1-ին տուժածների հարազատներին 30 միլիոն դրամ տալով` իշխանությունները փորձեցին ցույց տալ, որ հանցագործությունը կատարվել է պետության կողմից»,- նշեց Ալավերդյանը ՝ հավելելով, որ կողոպուտներն ու սադրիչ գործողությունները նույնպես չեն քննվում:

Նա կարծում է, որ բախումների ժամանակ միշտ էլ երկու կողմերն էլ մեղավոր են, այդ թվում նաեւ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ անցնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ