News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է Եվրոպա ուղեւորվող միգրանտների համար դռները բաց պահել, փոխանցում է AFP-ն:

Նա Եվրոպային նախազգուշացրել է, որ ստիպված կլինի իր վրա վերցնել միգրանտների «բեռի» մի մասը: «Այն բանից հետո, երբ մենք դռները բացեցինք, հնչել են բազմաթիվ զանգեր՝ դրանք փակելու կոչով: Ես նրանց ասացի՝ ինչն արված է, այն էլ արվում է: Դռները հիմա բաց են: Հիմա դուք ստիպված եք վերցնել բեռի ձեր մասը»:

Մոտ 13 հազար միգրանտներ, այդ թվում՝ աֆղանստանցիներ, սիրիացիներ եւ իրաքցիներ, հանգստյան օրերին Հունաստանի եւ Թուրքիայի սահմանին են հավաքվել այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան այլեւս չի խոչընդոտի Եվրամիություն նրանց մեկնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ