News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե ընտրվեմ Արցախի նախագահ ՀՀ վարչապետի հետ աշխատելու եմ պարզ օրենքներով եւ 2 երկրների Սահմանադրությամբ։ Այս մասին իր ելույթում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

Նշենք, որ նա նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական եւ Փակահան համայնքներ:  Ընտրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի հինադրույթները:

«Քարվաճառը, Քաշաթաղը ռազմավարական մեծ նշանակություն ունեն, եւ շեշտը պետք է դրվի նաեւ այդ համայնքների զարգացմանը։ Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար բազմաթիվ չլուծված հարցեր կան: Արոտավայրերի հարցն է, վարելահողերի հարցը, ճանապարհների հարցը: Այնպիսի տպավորություն է, որ մենք արհամարհված ենք: Մենք չենք ուզում արհամարհված լինել ոչ մեկի կողմից։ Ցանկությունս է, որ այս տարածքներին տանք ռազմավարական նշանակություն։ Այս տարածքները պետք է լինեն պետության հովանու ներքո։ Յուրաքանչյուր այստեղ ապրող քաղաքացի իր տեղը, դերն ու նշանակությունը պետք է զգա։ Չպետք է քաղաքացիները քաղաքական սխալ թույլ տան, թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի համար։ Եկեք ճիշտ որոշում կայացնենք, եւ չլսենք որեւէ մեկին։ Նրանք, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են ընտրությունների նախօրեին, ասում՝ մեկին սա կտանք, մյուսին՝ սա. հասկանանք, սոցիալական լուրջ խնդիրներ ունեն մեր ընտանիքները։ Յուրաքանչոյւրի ձայնը իր սեփականությունն է, այն չի վաճառվում։ Մեր կարգախոսն է՝ հաղթանակը չի վաճառվում»։

Բալասանյանը ընդգծել է, որ թիմին ծանոթ են համայնքային խնդիրները, եւ իր նախընտրական ծրագիրը տալիս է բոլոր խնդիրների լուծումը:

«Եթե ընտրվեմ Արցախի Հանրապետության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ աշխատելու եմ շատ պարզ օրենքներով եւ 2 երկրների Սահմանադրությամբ։ Կցանկանայի, որ Արցախում ապրողներն անխտիր մասնակցեն ընտրություններին, եւ ապրիլի 1-ին բոլորը լինեն համախմբված, մեր մեջ տարանջատված կամ դժգոհ մարդ չլինի։

Նախագահի թեկնածուն նշել է, որ Իրանին եւ Ադրբեջանին սահմանակից գյուղերին պետք է տրվի ռազմավարական շրջանի կարգավիճակ, եւ դրանցում բնակվողները լինեն պետության հոգածության ներքո:

Վիտալի Բալասանյանը պատասխանել է նաեւ բնակիչներին հուզող հարցերին, որոնք տարաբնույթ էին՝ սոցիալական խնդիրներ, ճանապարհների վիճակ, բուժկետի բացակայություն, մանկաբույժի բացակայություն եւ այլն։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ չունի աշխատանք. «10 հոգանոց ընտանիք ունեմ, բայց աշխատանք չունեմ։ Մանկաբույժ չունեմ, ես ի՞նչ անեմ։ Գնում եմ Կապան, ինձ ասում են՝ գնա քո տարածք, մի արի այստեղ։ Հիմա ես ինչպե՞ս հասնեմ Ստեփանակերտ։ Կովսականն իրոք մենակ է, մենք մերոնցով ենք ու վերջ, ոչ մեկ ղեկավարությունից…։ Եթե շտապ օգնությունը գա, հաստատ բոլորն իրենց լավ կզգան, հասկանալով, որ անտեսված չեն։ Ես դեռ չեմ էլ խոսում աշխատանքի, դաշտերի մասին»։

Վիտալի Բալասանյանը համարում է հանրության հետ երկխոսությունը կայացած. «Դա խնդիրների լուծման կարեւոր գրավականն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ