News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունական Լեսբոս կղզու մոտ մի երեխա է խորտակվել միգրանտներով լի նավի կործանման հետեւանքով: Սա մահվան մասին առաջին լուրն էր այն բանից հետո, երբ Թուրքիան բացեց սահմանը` միգրանտներին ԵՄ հասնել թույլ տալու համար, փոխանցում է Reuters-ը:

Ավելի քան 10.000 միգրանտ` հիմնականում Սիրիայից, Մերձավոր Արեւելքի այլ երկրներից եւ Աֆղանստանից, հասել են Թուրքիայի` ԵՄ երկրների ՝ Հունաստանի եւ Բուլղարիայի հետ ցամաքային սահմանները, քանի որ Անկարան անցյալ հինգշաբթի հայտարարել էր, որ այլեւս հրաժարվում է պահել նրանց իր տարածքում:

Հունաստանի եւ Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել այն մարդկանց դեմ, ովքեր անցած շաբաթվա վերջին ոչ ոքին չպատկանող հատվածում սահմանային ցանկապատերի արանքում:

Հունաստանի ոստիկանությունը հայտնում է կիրակի առավոտյան մոտ 1000 այլ գաղթականի` Հունաստանի արեւելյան Էգեյան կղզիներ հասնելու մասին: Հունաստանի առափնյա պահակախմբի հաղորդմամբ` նավակին, որը շրջվել էր Լեսբոսի մոտակայքում, թուրքական նավ էր ուղեկցում: Քառասունվեց մարդ փրկվել է, երկու երեխա տեղափոխվել է հիվանդանոց, մեկին փրկել չի հաջողվել:

30 աֆղանցիներով եւս մեկ նավակ Լեսբոս է ժամանել վաղ առավոտյան: Առափնյա պահակախումբը հայտնել է, որ եւս 32 մարդ փրկվել է ծովում` Թուրքիայի մերձակայքում գտնվող փոքրիկ Ֆարմակոնիսի կղզու մոտ: «Սա ներխուժում է»,- ասել է Հունաստանի զարգացման նախարար Ադոնիս Գեորգիադիսը:

Հունական պաշտոնյաները Թուրքիային մեղադրել են ներգաղթյալների` սահմանն անցնելու համար համակարգված ջանքեր գործադրելու մեջ: Հույն ոստիկաններից մեկը թուրք զինվորներին մեղադրել է միգրանտներին «կտրիչներ» տալու մեջ, որպեսզի վերջիններս կարողանան կտրել ցանկապատը եւ հատել սահմանը:

Թուրքական կողմում գտնվող միգրանտները, ոմանք` սպիտակ դրոշներով, հույն զինվորներին կոչ են արել բացել դարպասները եւ ներս թողնել իրենց` ասելով, որ իրենց հետ երեխաներ եւ կանայք կան:

Հունաստանի կառավարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ միգրանտների աճն «ակտիվ, լուրջ եւ ասիմետրիկ սպառնալիք է ներկայացնում Հունաստանի ազգային անվտանգության համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ