News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում մուտքի մոտ չափում են, առանց բացառության, բոլորի ջերմաստիճանը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, խորհրդարանի բոլոր հարկերում տեղադրվում են հակասեպտիկով բալոններ են տեղադրված, որպեսզի բոլորը ցանկացողները կարողանան ախտահանել իրենց ձեռքերը:

Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կարծիքով` խորհրդարանականները նույնպես պետք է բուժզննում անցնեն` շենքի, աշխատակիցների եւ հյուրերի սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման նկատառումներով: Այս միջոցները ձեռնարկվել են Հայաստանում նոր կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի հայտնաբերումից հետո:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Հայաստանում գրանցվել էր նոր կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը: Հիվանդը հանրապետության 29-ամյա քաղաքացի էր, որը փետրվարի 28-ին կնոջ հետ Թեհրանից վերադարձել էր Հայաստան: Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում վարակվածների հետ շփման մեջ եղած 31 անձ պահվել է կարանտինային պայամաններում: Կիրակի ՀՀ վարչապետն այդ պատճառով խնդրել էր չլքել Ծաղկաձորը եւ խուճապ չտարածել` հայտնելով, որ տեղեկություններ է ստացել, որ քաղաքացիները լքում են առողջարանային քաղաքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ