News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Էմանուել Մակրոնը չեղարկել է այս շաբաթ պլանավորած երկու միջոցառում կորոնավիրոսով պայմանավորված ճգնաժամին Ֆրանսիայի արձագանքի շուրջ կենտրոնանալու համար, հաղորդում է Ելիսեյան պալատը:

Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում նրա այցը հետաձգվել է, ինչպես նաեւ հետաձգվել է CRIF հրեական խմբի ամենամյա ընթրիքին մասնակցությունը: «Դա չի նշանակում, որ նախագահը մեկուսացված է, դա նշանակում է, որ նա պատրաստ է վերահսկել իրավիճակը»,-ասել է պաշտոնյան:

Նշենք, որ մարտի 2-ի դրությամբ Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 130 դեպք: Ֆրանսիայի կրթության նախարարությունը կարգադրել է չեղարկել դպրոցական ուղեւորությունների մի մասը, հետաձգվել է գրքի փառատոնն ու կիսամարաթոնը Փարիզում, հաղորդում է RFI-ը:

Մարտի 1-ին Լուվրի աշխատակիցները հրաժարվել են բացել թանգարանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Ինչպես հայտնել է France-Presse գործակալությունը, 300 մարդ, որոնք պետք է դուրս գային աշխատանքի, ընդունել են այդ որոշումը գրեթե միաձայն՝ համարելով, որ վարակվելու վտանգն «իրական» է: Երկուշաբթի Փարիզի գլխավոր թանգարաններից մեկը փակ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ