News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի նահանգապետ Զեյ Ինսլին արտակարգ դրություն է հայտարարել COVID-19 նոր կորոնավիրուսի դեպքերի կապակցությամբ` պետական մարմիններին հրահանգելով օգտագործել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները` նախապատրաստվելու եւ բռնկմանն արձագանքելու համար:

«Դա մեզ թույլ կտա անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերել,- ասել է Ինսլին: - Ժամանակն է եկել առողջ, սթափ գործողություններ ձեռնարկել` Վաշինգտոնի բնակիչների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար»:

Ինսլին հռչակագիր է ստորագրել, որը պետական մարմիններին եւ գերատեսչություններին թույլ է տալիս օգտագործել պետական ռեսուրսները եւ անել հնարավոր ամեն ինչ` OVID-19 վարակին արձագանքելու եւ դրանից հետո վերականգնվելու համար: Այն անհրաժեշտության դեպքում թույլ է տալիս նաեւ օգտագործել Վաշինգտոնի ազգային գվարդիան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ