News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի քննարկմանն այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելու պատճառն է Հայաստանի հանրության առջեւ հաշվետվողականությունը մեծացնելու եւ ընդլայնելու ցանկությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԷԿ-երի եւ ՋԷԿ-երի իրական տերերին հայտնաբերելու մասին օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այս մասին նշված է Կառավարության ծրագրում:

Իսկ այս հարցի լուծման մեթոդիկան կարող է տարբեր լինել: «Մենք, որպես ուղերձ, փոփոխություններ կատարեցինք «Ընդերքի մասին» օրենքում, որն արդեն թույլ է տալիս հայտնաբերել լեռնահանքային ձեռնարկությունների իրական տերերին»,- պարզաբանեց Մանուկյանը՝ նշելով, որ ընդհանրապես կարելի է խոսել Հայաստանում գործող ձեռնարկությունների իրական տերերին հայտնաբերելու իշխանությունների  ցանկության մասին:

Այն հարցին, թե կոնկրետ ո՞րն է այս օրենսդրական նախաձեռնության մշակման պատճառը, այս ոլորտում եղե՞լ են չարաշահման որեւիցե աղաղակող դեպքեր, պատգամավորը պատասխանեց, որ գործող իշխանությունները որոշակի կուրս են վերցրել, եւ խորհրդարանականները որոշել են ընդամենը օրենսդրական մակարդակով պաշտպանել հանրության շահերը՝ հիմնվելով արդեն մշակված եւ խորհրդարանի կողմից ընդունված նման օրենսդրական նախաձեռնության վրա:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ նման, ըստ էության, օրինագծերը չեն ներկայացվել մեկ ընդհանուր փաթեթով, Մանուկյանը պատասխանեց, որ ընդերքի մասին օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է Կառավարությունը, իսկ պատգամավորները որոշեցին նույն կուրսը շարունակել եւ պատրաստել են արդեն իրենց օրինագիծը, որով նախատեսվում է ՋԷԿ-երի եւ ՀԷԿ-երի իրական տերերի հայտնաբերումը: «Մենք չենք պատրաստվում ոչ մեկին եւ ոչ մի բան ցույց տալ: Մենք ցանկություն չունենք որեւէ մեկին աշխատանքի երեւութականություն ցուցադրել: Ուստի այդպիսի կասկածները միանգամայն անհիմն են»,- շեշտեց խորհրդարանականը:

Նշենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Արտակ Մանուկյանը Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացրել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Պատգամավորները, մասնավորապես, նշել են, որ շեշտը դրվում է հանրային պաշարների թափանցիկության եւ հաշվետվողականության վրա: Այսպես՝ առաջարկվող օրինագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններում 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող անձանց մասին տեղեկությունները կդառնան թափանցիկ, քանի որ ստեղծվելու է քաղվածք, որը տեղեկություններ է պարունակելու իրական տերերի մասին: Միաժամանակ, «Ընդերքի մասին» օրենքում փոփոխությունները ընդունելուց հետո իշխանությունների խոստացած խոշոր բացահայտումների մասին տեղեկություններ չեն ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ