News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանց տանող ճանապարհը, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում ՀՀ 32 քաղաքացիները հսկում են ոստիկանները։ Այս մասին այսօր՝ մարտի 2–ին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Նրա խոսքով՝ այդ տարածքում ելումուտը միայն ոստիկանների թույլտվությամբ է իրականացվում։

Լրագրողները հանդիպել են հյուրանոցից դուրս եկող մի քաղաքացու, որը ինչպես պարզվել է դեղեր էր բերել հյուրանոց. «Հրազդանի բժշկական կենտրոնից եմ դեղեր բերել, այսօր առաջին օրն է, որ բերել եմ։ Ես անվտանգության աշխատակից եմ, դրա համար չեմ կարող ասել թե ինչ դեղեր են եղել եւ ինչ քանակությամբ>»։

Նա լրագրողների պատմել է, որ իրեն դիմավորել են դիմակներով աշխատակիցներ ու վերցրել են դեղեր։

Հարցին՝ թե ինչո՞ւ դիմակով չէ, նա պատասխանել է, որ այնտեղ դիմակ է կրել, սակայն դուրս գալուց հետո այն հանել է. «Դիմակ կրել եմ, հիմա հանել եմ, խուճապ չկա այս պահին, համենայնդեպս այդպես են ասել։ Աշխատողները դիմակներով էին, դիմավորեցին, դեղերը տվել, իջել եմ։ Շտապօգնության մեքենան է, ոստիկաններն են, մեկ էլ հիվանդները, ուրիշ մարդ չկա այնտեղ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ