News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցում գործում է ապօրինի խաղատուն, որտեղ նաեւ ապօրինի շրջանառվում են թմրամիջոցներ։

Ոստիկանության լրատվության ծառայությունը հայտնում է, որ մարտի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ հայտնաբերել են ապօրինի խաղատունը, որտեղ, քննությանը հայտնի տվյալներով, նախորդ տարվա նոյեմբերից 10-ից ավելի անձի մասնակցությամբ պարբերաբար կենդանի խաղեր են կազմակերպվել։ Օրվա շրջանառությունը կազմել է մինչեւ 7 միլիոն դրամ, որից կազմակերպիչները խաղավարների միջոցով գանձել են 300-ից 500 հազար դրամ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «պոկեր» խաղի պարագաներ, ինչպես եւ տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու դրանք օգտագործելու պարագաներ։

Հաստատությունում գտնված անձինք բերման են ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքներն ու պետությանը պատճառված վնասի չափը քննությամբ պարզվում են։

Տպել
Ամենաշատ