News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան գործադրել են բավականաչափ ջանքեր, որպեսզի վաստակեն Եվրամիության կազմում ներառվելու շուրջ բանակցությունների մեկնարկը, հայտարարել է Եվրահանձնաժողովը, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն արգելափակել էր Սկոպյեյի եւ Տիրանայի հետ բանակցությունները հոկտեմբերին, հայտարարել է փետրվարին, որ պատրաստ է թույլ տալ նրանց սկսել անդամության շուրջ բանակցությունները, եթե Եվրահանձնաժողովը տա դրական արձագանք մարտին:

Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին ասել է, որ երկու երկրները բարեփոխել են իրենց տնտեսությունը, դատական համակարգը եւ պետության մյուս ոլորտները ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար: «Ես հույս ունեմ, որ անդամ պետությունները դրական որոշում կկայացնեն առաջիկա շաբաթների ընթացքում»,-ասել է նա:

ԵՄ անդամ երկրների կառավարությունները պետք է որոշում կայացնեն ընթացիկ ամսվա վերջում: Հաստատման դեպքում կգումարվի ԵՄ առաջնորդների եւ բոլոր վեց թեկնածու երկրների՝ Սերբիայի, Կոսովոյի, Չերնոգորիայի, Ալբանիայի, Բոսնիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի մասնակցությամբ նիստ Զագրեբում մայիսին:

Հոկտեմբերին Մակրոնը հրաժարվել էր հաստատել բանակցությունների մեկնարկը՝ հայտարարելով, որ նոր անդամներ ընդունելու գործընթացն անհրաժեշտ է փոխել:

Փետրվարին Եվրահանձնաժողովն առաջարկել էր բարեփոխել այդ գործընթացը: ԵՄ դիվանագետները հայտարարել էին, որ Դանիան եւ Նիդերլանդները, որոնք սատարել էին Մակրոնին, նույնպես կպակասեցնեն իրենց դիմադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
Ամենաշատ