News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան հրապարակել է Միացյալ Նահանգների հետ առեւտրային բանակցություններում իր մանդատը, իսկ վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է կնքել կոշտ գործարք բանակցությունների ժամանակ, որոնք պետք է ստուգեն «յուրահատուկ հարաբերությունները», հաղորդում է Reuters-ը:

ԵՄ կազմից դուրս գալուց հետո Ջոնսոնը ցանկանում է առեւտրային գործարք կնքել Վաշինգտոնի հետ, որպեսզի փորձի ոչ միայն պահպանել Մեծ Բրիտանիայի նոր անկախությունը, այլ նաեւ ճնշում գործադրել ԵՄ-ի վրա ապագա հարաբերությունների մասին առանձին բանակցությունների ընթացքում:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ցանկանում է ստանալ «հսկայական շահույթ»՝ չեղարկելով առեւտրային արգելքները, սակայն միեւնույն ժամանակ Առողջապահության ազգային ծառայությունը չի դառնա քննարկման առարկա, ինչպես եւ սննդային ապրանքների մասին ստանդարտները:

Դա կարող է լինել լրացուցիչ ճնշում հարաբերությունների վրա, որոնք արդեն իսկ լարված են Լոնդոնի որոշմամբ թույլ տալ չինական Huawei ընկերությունը սահմանափակ դերակատարում ունենալ 5G ցանցի ստեղծման հարցում:

«Մենք ունենք լավագույն բանակցողները, եւ, իհարկե, մենք պատրաստվում ենք կնքել բարդ գործարք բրիտանական արդյունաբերությունը խթանելու համար»,-ասել է Ջոնսոնը: «Գլխավորն այն է, որ այդ տրանսատլանտյան առեւտրային գործարքը չարտացոլի մեր երկու հզոր ազգերի մտերմությունը»:

Ընդ որում՝ Լոնդոնը կարող է վերանայել իր ծրագրերը ապրիլին թվային հարկ սահմանելու հարցում խոշոր տեխնոլոգիական ընկերություններին ուղղված, ինչպիսիք են Google-ը, Facebook-ն ու Amazon-ը, Վաշինգտոնի կողմից հնչած քննադատությունից հետո:

Կառավարությունը հայտարարել է, որ իր վերլուծությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի հետ գործարքը կարող է մեծացնել տրանսատլանտյան առեւտուրը 15,3 մլրդ ֆունտ ստերլինգով (19.61 մլրդ դոլար) 15 տարվա ընթացքում եւ ավելացնել բրիտանական տնտեսությունը 0.16 տոկոսով:

Ներկայումս Միացյալ Նահանգները ԵՄ-ից հետո Մեծ Բրիտանիայի խոշորագույն առեւտրային գործընկերն է՝ հաշվի առնելով 2018 թվականին արտահանման շուրջ 19 եւ ներկրման 11 տոկոսը. ԵՄ-ի դեպքում Մեծ Բրիտանիայի արտահանումը կազմում է ընդհանուր արտահանման 45 տոկոսը եւ ներկրումը՝ ընդհանուր առմամբ 53 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ