News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե պետք է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը «Մարտի 1-ի» գործով դադարեցնեն, գործի վարույթը կարճեն ու կրկին նոր ապօրինություն կատարեն, ապա ցավալի է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Նշենք, որ այսօր ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց, որ Սեյրան Օհանյանը կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

«Իրավական եւ փաստական հիմքեր չկան, ամբողջովին անհիմն է։ Սեյրան Օհանյանը կապ չունի այդ ամենի հետ»,- ասաց պաշտպանը։

Լրագրողի դիտարկմանը, որ «Մարտի 1-ի» գործով վաղը հրապարակվելու է քրգործի կարճման միջնորդության որոշումը, գուցե որեւէ կապ կա երկու գործերի միջեւ, փաստաբանը նշեց. «Անհիմնք է նաեւ այն մեղադրանքը։ Հույս ունենք, որ կկարճվի, բայց եթե մի ապօրինությունը վերացնեն մյուսը կատարեն, ցավալի է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ