News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան հայտարարել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Հիվանդը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, որը ժամանել է Իրանից Բահրեյնով, հաղորդում է Arab News-ը:

Ըստ հաղորդագրության՝ այդ մարդը չի հայտնել Սաուդյան Արաբիայի իշխանություններին, որ այցելել է Իրան Բահրեյնից:

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անհապաղ ուղարկել է վարակի վերահսկողության խումբ, որպեսզի ստուգեն քաղաքացուն եւ վերցնեն լաբորատոր հետազոտության համար նմուշ զգուշավորության իրենց միջոցառումների շրջանակում: Արդյունքները հաստատել են, որ տղամարդը վարակված է COVID-19-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ