News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանին փախստականների առջեւ Եվրոպայի դռները բացելու համար, հաղորդում է Bloomberg-ը:

«Ես հասկանում եմ Թուրքիայի կառավարությանը եւ նախագահ Էրդողանին. նա ակնկալում է ավելին Եվրոպայից»,-ասել է Մերկելը լրագրողներին: «Սակայն ես գտնում եմ անընդունելի է, որ նախագահ էրդողանն ու նրա կառավարությունը չի արտահայտում այդ անբավարարությունը մեզ՝ ԵՄ-ին, փոխարենը բարդում է դա փախստականների ուսերին: Դա սխալ ճանապարհ է»:

Մերկելը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները թուրք գործընկերների հետ՝ փորձելով կարգավորել իրավիճակը, եւ կշարունակի երկկողմանի աջակցությունը, եթե չհաջողվի կնքել գործարք ԵՄ-ի մակարդակում:

Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ կանխել է վերջին երկու օրվա ընթացքում սահմանը հատելու ավելի քան 24 000 փորձ, եւ ձերբակալել 183 մարդու, որոնք արել են դա:

ԵՄ Frontex սահմանային հսկողության գործակալությունը համաձայնվել է ուղարկել սպաներ Հունաստանի անվտանգության ուժերին օգնություն ցուցաբերելու համար, մինչդեռ ԵՄ հիմնական կազմակերպությունների ղեկավարները կայցելեն Թուրքիայի հետ սահման երեքշաբթի, որից հետո կկայանա ԱԳ նախարարների արտահերթ հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ