News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 16:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, հերթական անգամ պայթել է Նովոսելցովո ջրատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետեւանքով ջրի մեծ շիթը պոկել է վերջերս հիմնանորոգված միջպետական ճանապարհի ասֆալտի շերտից որոշ հատված, ճանապարհը դարձնելով միակողմանի:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Վեոլիա Ջուր» ընկերության վթարավերականգնողական խմբերը, Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո դադարեցվել է Նովոսելցովո ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մինչեւ վաղը:

Գ. Շամշյանը հայտնում է նաեւ, որ սա վերջին օրերին ջրատարի վրա եղած 2 պայթյունն է: Ճանապարհը բեռնատարների համար փակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ