News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլու հետ:

 «Համանախագահներին ուղղված Մեւլյութ Չավուշօղլու խորհուրդները ստիպում են հիշել Ղուկասին 4.23 «Բժի՛շկ, ինքս քեզ բուժի՛ր»,-գրել է Մնացականյանը թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ Մեւլյութ Չավուշօղլին Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հանդիպումից հետո թուրք նախարարը թվիթերյան գրառում է կատարել. «Մինսկի խումբն այսուհետ պետք է կատարի ավելի ակտիվ աշխատանք Ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Այդ որոշումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-գրել է Չավուշօղլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ