News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Արցախի անկախ պետության հարցը Արցախի ժողովուրդն արդեն լուծել է, մենք արդեն 30 տարի ունենք Արցախի անկախ պետություն, միայն պետք է միջազգային ճանաչում լինի: Բանակցությունների հիմքում պետք է լինի Արցախի անկախության հարցը, որ դա չի քննարկվում: Դրանից հետո նոր կարելի է բանակցել այլ տարածքների, այլ խնդիրների շուրջ»:

Հարցին, թե ինչպես է գնահատում այսօրվա իշխանությունների կողմից Արցախի հարցում տարվող քաղաքականությունը, Ծառուկյանը պատասխանեց. «Ամենակարեւորը՝ ուզում են անեն, բայց ուզենալը պետք է լիարժեք մարդը պրակտիկա, փորձ ունենա, կամ ովքեր այդ փորձն ունեն, նրանց հետ հարկավոր է խորհրդատվական միջոցառումներ կազմակերպել: 20 հոգու կարելի է լսել ու դրանից վերցնել ամենալավը: Ամենագետ մարդ աշխարհում չկա: Ով իրեն դնում է ամենագետի տեղ, ուրեմն նա ոչ մի բան չգիտի: Եթե մենք այսօր ուզում ենք, որ մեր խնդիրները լուծվեն, պետք է լսի բոլորին, ինչը օգուտ է երկրին, տնտեսությանը, ժողովրդին, դա էլ անի:

Ես ասում եմ իմ տեսակետը, թող ավելի լավը առաջարկեն, մենք ընդունենք: Ու փորձելու դիմաց, իմ հարցին լիարժեք պատասխանեն, այլ ավել պակաս, կողքից  ֆեյքերով, մեյքերով, ցեխ շպրտելով են զբաղվաԾ: Եղբայր, կարաս, արի նստի դեմս 3 հարց քննարկենք: Այդպես երկիր չեն կառուցի»:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանի մեծ մասն ադրբեջանական տարածք է, Ծառուկյանը ծիծաղեց ու ասաց. «Ալիեւին իր խորհրդականները ճիշտ տեղեկություն չեն տվել: Նրանք պետք է համաշխարհային պատմություն կարդացած լինեին, որ հայերը հազարամյակների պատմություն ունեն, իսկ Ադրբեջանը 100 տարվա պատմություն ունի: Մենք Երեւանի 2800 ամյակն ենք նշում, իսկ նրանք  100 տարվա պատմություն ունեն ու Երեւանը համարում են ադրբեջանական: Պետք է Ալիեւի խորհրդականները, օգնականները պատմություն կարդան, որ Ալիեւին վատ վիճակի մեջ չդնեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւին, ըստ երեւույթին, դուր է գալիս խայտառակ վիճակի մեջ դնել պետդեպարտամենտին. Մայքլ Ռուբին
Ալիեւը ուղիղ եթերում քննադատել է Էնդրյու Շոֆերին...
Զախարովան խոսել է ՄԱԿ-ում Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի հնարավոր հանդիպման մասին
«Հիմա կարող եմ ասել, որ մենք նաեւ կողմերի հետ շփման մեջ ենք»,-հավելել է նա․․․
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
Ադրբեջանի զինդատախազի անհեթեթ միտքը. «Հայաստանն օգտագործում է ադրբեջանցի անհետ կորածներին որպես ստրուկ»
Նա նաև հայտնել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 90-ականներին զոհվածների 120 աճյուն․․․
Հայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ
Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը հայերը հեղինակություն են վայելել ադրբեջանական հասարակությունում...
ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ ԼՂ հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ