News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ավտոներկրողներն այսօր՝ մարտի 3–ին, բողոքի ակցիա են իրականացնում Հայսատնում Վրաստանի դեսպանատան առաջ։ Նրանք բողոքում են, որ 2019 թվականի օգոստոսից սկսած՝ վրացական «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենայի պատճառված վնասները։

«Անձամբ զանգել եմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ասել եմ, որ ունենք նման խնդիր, տեղեկացրել եմ նաեւ մեր այսօրվա ակցիայի մասին։ Ասացի մեր ակցիան անում ենք, եթե ինչ որ լուծում չլինի արդեն դիմելու ենք կառավարություն։ Մենք պահանջում ենք այն գումարները, որոնք փաստացի մերն են, մեր մեքանենրը վնասել են, թող փոխհատուցեն։ նաեւ ունենք փաստեր, որ վրացական կողմը շեշտեիմ է, այդ օֆիսից աշխատող մենեջերները շեշտում են, որ այդ տուգանքները իրենք են անօրինական ձեւով արել, որ հայերին սթափեցնեն»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանց խոսքով՝ կազմակերպությունից կանչում են Վրաստան՝ իրենց գրասենյակ, որպեսզի գումարները փոխհատուցեն, բայց ամեն անգամ ստում են. «Ամեն օր էլ մարդ է գնում, երեկ էլ են գնացել. օրինակ ես ունեմ փոխհատուցման ենթակա 10 կամ 30 հազար դոլար, դրա դիմաց ինձ առաջարկում է 3 հազար դոլար ասում է վերցրու, գնա ու ստորագրի, որ մենք իրար հետ պարտք–պահանջ չունենք»։

Ակցիայի մասնակիցները նամակ գրեցին, որպեսզի հանձնեն Վրաստանի դեսպանատուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ