News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում կայացան հայ-վրացական բարձր մակարդակի ընդլայնված կազմով բանակցությունները: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը, նշեց, որ երկու կողմերը ունեն հարցերի քննարկման լայն օրակարգ:

«Մենք կանդրադառնանք այն բոլոր հարցերին, որոնք կարեւոր են ինչպես հայկական, այնպես էլ վրացական կողմի համար: Ես մի քանի հարց եմ ուզում ընդգծել, առաջինը մեր երկրների ժողովրդավարական զարգացումը, տարածաշրջանի խաղաղությունը: Սա է հիմքը մեր երկրների, մեր ժողովուրդների տնտեսական զարգացման գործում: Ուրախ եմ, որ դուք նույնպես համամիտ եք, որ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,-ասաց Վրաստանի վարչապետը:

Նա ներկայացրեց  Եվրատլանտյան տարածքին ինտեգրման Վրաստանի ձգտումները՝ նշելով, որ դա իրենց ժողովրդի անսասան որոշումն է, նաեւ դա է Վրաստանի ժողովրդավարական եւ անվտանգ զարգացման հիմքը: Գիորգի Գախարիան նաեւ նշեց, որ իրենք ողջունում են Հայաստանի Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությունը:

«Ինչպես դուք ասացիք, մեր երկրների ժողովրդավարական զարգացումը մեր անվտանգության եւ տնտեսական զարգացման հիմքն է: Համոզված եմ, որ այսօր մեր հանդիպումը կլինի եւս մեկ քայլ ժողովրդավարական ուղղությամբ շարժվելու համար»,-նշեց Վրաստանի վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծեց, որ երկու երկրների հարաբերություններում հսկայական չօգտագործված ներուժ կա եւ իրենց օրակարգի կարեւոր մաս է այդ ներուժի լիարժեք օգտագործումը: ՀՀ վարչապետի կարծիքով, երկու երկրներն ունեն բազմաթիվ հնարավորություններ տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի:

«Իմ պարկերացմամբ, եթե մարդիկ հայաստանն ու Վրաստանը ընկալեն որպես ժողովրդավարական ընդհանրություններ ունեցող տարածք, մեր երկու երկրների ներդրումային գրավչությունը շատ ավելի կմեծանա:

Մենք հարգանքով ենք վերաբերում Վրաստանի Եվրատլանտյան տարածքի ինտեգրման ձգտումներին: Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ մի փոքր տարբեր պատկերացումներ ունեն: Բայց իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում:

Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, Վրաստանն էլ չի կարող անվտանգային սպառնալիք լինել Հայաստանի համար: Առաջին անգամ վարչապետի պաշտոնը ստանձնելուց կես ամիս հետո Վրաստան պաշտոնական այց ունենալով, ես հենց այս բանաձեւն եմ առաջարկել մեր հետագա հարաբերությունների հիմքում դնելու համար»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը ողջունում է Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ մեր տարածաշրջանի կոնֆլիկտները բացարձակապես նման չեն մեկը մյուսին, տարբեր են իրարից: Տարբեր են իրենց բովանդակությամբ, ծագումնաբանությամբ, իրենց պատմությամբ ու իրենց խորությամբ: Եթե ընդհանուր բանաձեւերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, դրանք վաղուց լուծված կլինեին: Մենք յուրաքանչյուր կոնֆլիկտ դիտում ենք իր առանձնահատկությունների մեջ: Ես ուրախ եմ, որ այս առումով մենք կարող ենք գործնական եւ կառուցողական երկխոսություն ունենալ եւ ունենք Վրաստանի հետ»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը՝ նշելով. «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եւ այն հանգամանքը, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր է ստորագրել, մեր կարծիքով ստեղծում է նաեւ շատ լուրջ հնարավորություններ, եւ մեր քննարկումների առանցքում կլինի նաեւ այդ հնարավորությունների օգտագործումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ