News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք ողջունում ենք Վրաստանի ակտիվ համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում և համարում ենք, որ սա այն ուղղությունն է, որտեղ մեր երկրները պետք է համագործակցեն արդյունավետ: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Թբիլիսիում ՀաՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լրատվամիջոցների համար հայտարարության ժամանակ նշել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նա, մասնավորապես, նշել է. «Ողջունում եմ Հայաստանի վարչապետին: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հնարավորություն հյուրընկալել Ձեզ Թբիլիսիում, Վրաստանում: Ինչպես հայտնի է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, եւ մենք ամեն օր պետք է աշխատենք նրա համար, որ մեր համագործակցությունը դառնա էլ ավելի արդյունավետ:

Պարոն վարչապետ, նախ շնորհակալություն եմ հայտնում իմ` Երեւան կատարած այցի եւ ջերմ ընդունելության համար: Մենք խոսեցինք այդ մասին, եւ համոզված եմ, որ այսօրվա Ձեր այցն է՛լ ավելի արդյունավետ կլինի նրա համար, որ մեր երկրների քաղաքացիներն է՛լ ավելի զարգացած լինեն ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության հարցերում:

Մենք այսօր խոսեցինք մեր երկրների բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունների հետագա խորացման մասին: Տարբեր ոլորտների անդրադարձանք՝ անվտանգության, մշակույթի, կրթության, տնտեսության եւ նախանշեցինք պլաններ, որոնք մեր երկու երկրների հարաբերությունները նոր որակական աստիճանի կբարձրացնեն:

Վրացական կողմն ընդգծեց այն հարցը, որ մեր տարածաշրջանում ժողովրդավարական զարգացումը խիստ կարեւոր է ինչպես տնտեսության, այնպես էլ մշակութային զարգացման համար, նաեւ նշեցինք, որ Եվրաատլանտյան դաշինքում ամրագրվելու որոշումը Վրաստանի քաղաքացիներինն է, եւ մենք անսասան այդ ճանապարհի վրա ենք:

Չնայած մեր երկու երկրների տարբեր արտաքին քաղաքական ուղղություններին, մենք համաձայնեցինք, որ անհնար է որեւէ այլ հարթություն լինի այդ հարցում, ընդգծեցինք, որ ժողովրդավարության որակը կնպաստի համագործակցության արդյունավետությանը տնտեսության մեջ, տարանցիկ ուղիների իրականացման, մշակույթի եւ այլ հարցերում: Մենք ողջունում ենք Վրաստանի ակտիվ համագործակցությունն Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ համարում ենք, որ սա այն ուղղությունն է, որտեղ մեր երկրները պետք է համագործակցեն արդյունավետ:

Պարոն վարչապետ, մեկ անգամ եւս շնորհակալություն այն այցի համար, որ վրացական կողմը Երեւանում իրականացրեց: Բարի գալուստ Թբիլիսի եւ համոզված եմ՝ այս երկու օրն արդյունավետ կանցկացնենք` ելնելով մեր քաղաքացիների շահերից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ