News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Իրանի Մեջլիսի (խորհրդարան) 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին հայտարարել է Իրանի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլրեզա Մեսրին:

«Այսօր կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են ունեցել 23 պատգամավորի մոտ»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է 5 պատգամավորի մոտ վիրուսի հայտնաբերման մասին:

Մեսրին հավելել է, որ պատգամավորների եւ բնակիչների հանդիպումները ժամանակավորապես չեղարկվել են: «Մենք Մեջլիսի անդամներին կոչ ենք անում դադարեցնել մարդկանց հետ շփումները»,- ասել է նա:

Փետրվարի 19-ին Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է երկրում նոր կորոնավիրուսի բռնկման մասին: Վարակվածներ են հայտնաբերվել Կում քաղաքում: Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսը բռնկվել էր անցած տարվա դեկտեմբերի վերջին: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ էր ճանաչել: ՉԺՀ սահմաններից դուրս վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 70 երկրներում: Չինաստանում գրանցվել է ավելի քան 2,9 հազար մահվան դեպքեր, ապաքինվել է 47,2 հազար մարդ, վարակվածների թիվը գերազանցում է 80 հազարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ