News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբջանի ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովին, որում մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում տեղի ու նեցած բողոքի ցույցերի ժամանակ խաղաղ հավաքների հանդեպ ոստիկանության բռնությամբ եւ ցուցարարներին ցրելու փաստով: Այս մասին հայտնում է Turan-ը:

Հանձնակատարը մտահոգված է, մասնավորապես, Բաքվի կենտրոնում խաղաղ բողոքի բոլոր ձեւերի արգելքով, վարչական կալանավորումներով եւ տուգանքներով, բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների հանդեպ դաժան վերաբերմունքով:

Խաղաղ ցուցարարները չպետք է պատժամիջոցների ենթարկվեն ցույցերին ներկա լինելու եւ ակտիվ մասնակցության համար, իսկ իշխանությունները պետք է հետաքննեն ցուցարարներին եւ լրագրողներին վնասվածքներ պատճառելու դեպքերը:

«Ինձ նաեւ հայտնի է դարձել, որ մի քանի ցուցարարներ կալանավորվել են մինչեւ նախատեսված ցույցը եւ մեքենայով կամ ավտոբուսով տեղափոխվել հեռավոր վայրեր, երբեմն Բաքվից մի քանի 100 կմ հեռավորությամբ, ինչը նրանց թույլ չի տվել մասնակցել բողոքի ակցիային: Դրանից բացի, բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողները, ըստ տեղեկությունների, բողոքի ակցիաները ցրելիս ենթարկվել են իրավապահ մարմինների աշխատակիցների դաժան վերաբերմունքին:

Ես մտահոգված եմ այն փաստով, որ իշխանությունների մտցրած վերջին սահմանափակումները իրենցից ներկայացնում են անհամաչափ միջամտություն Ադրրբեջանում խաղաղ հավաքների ազատությանը: Ցանկանում եմ շեշտել, որ Վենետիկի հանձնաժողովի հետ միասին ըստ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ հրահանգների՝ նախնական իրազեկում է պահանջվում միայն այն ժամանակ, երբ պետք է պետությանը հնարավորություն տալ պայմաններ ստեղծել հավաքների ազատության եւ հասարակական կարգի  պաշտպանության համար:

Նաեւ կարեւոր է ապահովել, որ ցույցերի շրջանակում գործող ոստիկանության աշխատակիցներն անցնեն ուժի համաչափ կիրառման հարցերով մասնագիտացված վերապատրաստում»,- նշված է Միյատովիչի ուղերձում:

Վիլայաթ Էյվազովը պատասխան նամակում հայտնում է, որ մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել ԿԸՀ շենքի դիմաց, «որտեղ առկա է տրանսպորտի ինտենսիվ երթեւեկություն եւ բնակչության մեծ խտություն»:

Կազմակերպիչները հրավիրվել են ոստիկանություն եւ նրանց հայտնել են իրենց գործողությունների անօրինականության մասին: Չնայած դրան, փետրվարի 16-ին 120 մարդ հավաքվել է ԿԸՀ դիմաց՝ փորձելով անցկացնել «ապօրինի հանրահավաք՝ խախտելով քաղաքացիների հանգստի իրավունքը եւ տարնսպորտի նորմալ երթեւեկությունը»:

«Հաշվի առնելով այդ շրջանում բնակվող քաղաքացիներից ՆԳՆ-ում անընդհատ ստացվող բողոքները, այնտեղ են ուղարկվել ոստիկանական ուժեր: Չնայած ապօրինի ակցիան դադարեցնելու պահանջներին, դրա կազմակերպիչները կոչերն անտեսել են»:

Դա հաշվի առնելով՝ ոստիկանները ձերբակալել են «հատուկ ագրեսիվությամբ» աչքի ընկնող ակցիայի մասնակիցներին»,- գրում է Էյվազովը:

Ինչ վերաբերում է լրագրողների դեմ բռնության փաստերին, ապա նախարարն անկեղծ զարմանք է հայտնում՝ հայտարարելով, որ «լրագրողների հանդեպ ընդհանրապես բռնություն տեղ չի գտել, հակառակը՝ որոշ լրագրողներ գիտակցաբար ոստիկաններին խանգարել են կատարել իրենց գործառույթները»,- գրում է Էյվազովը:

ՆԳՆ ղեկավարն այնուհետեւ պնդում է, որ Ադրբեջանի իշխանությունները գործում են Հավաքների ազատության մասին օրենքի շրջանակում, եւ Ադրբեջանի օրենսդրությունը «Եվրոպայի մի շարք երկրների օրենքներից շատ ավելի լիբերալ ու մարդասիրական է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ