News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես համարում եմ, որ թիֆլիսահայությունն ապրում է իր հայրենիքում: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունն ունի հայրենադարձության ծրագիր:

«Մենք պետք է շահագրգռված լինենք, որ Վրաստանը լինի ուժեղ, զարգացած, հզոր պետություն: Վրաստանն էլ պետք է շահագրգռված լինի, որ Հայաստանը լինի ուժեղ, զարգացած, հզոր պետություն:

Հիմա մշակվում է Հայրենադարձության մասին օրենք: Մենք այստեղ շատ խնդիրներ ունենք՝ սկսած նրանից, թե մարդը մշտական բնակության գալիս ինչ գույք կարող է բերել իր հետ: Մեր շատ հայրենակիցներ, որ հայրենադարձվում են, այդպիսի խնդիր ունեն: Բայց դա նաեւ ԵՏՄ օրենսդրության կարգավորման հարց է: Պետք է հասկանանք, թե ինչպես այդ խնդիրները լուծենք:

Երբ, օրինակ, 2018-ին ասում էինք, որ հայրենադարձվողներին տանք արտոնություններ, վարկեր, բայց հետո մի հարց ծագեց. ՀՀ քաղաքացիները կարող են ասել՝ չհասկացանք, մենք տարիներով այստեղ ապրում ենք, մեզ չեք տալիս արտոնություն, եկողներին եք տալիս: Այսինքն մենք գնանք դուրս, 4 տարի հետո հետ գանք, որ նույն պայմաններից օգտվե՞նք: Բա որ տանք այդպիսի արտոնություններ, հետո փողոցում մեզ հարցնեն՝ մենք սխա՞լ ենք արել, որ մնացել ենք, չենք արտագաղթել»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա. «Լավ մասնագետի պրոբլեմ կա՝ սկսած արհեստավորից: Այսօր լավ արհեստավոր գտնելը դժվար է, որովհետեւ լավ արհեստավորը շատ պատվերներ ունի: Օրինակ ճանապարհների կառուցման ոլորտում պահանջարկ ունենք: Այսօր ճանապարհների կառուցման որակը նախկինի համեմատ շատ բարձր է, բայց հիմա եղած որակից ես էլի գոհ չեմ, այդ որակը պետք է դեռ կրկնակի բարձրանա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ