News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ «Գազպրոմը» հանրապետության համար գազի գինը 40 տոկոսով նվազեցրել է։

««Գազպրոմն» այսօր մեզ փոխանցեց բնական գազի գնի ամենամեծ՝ 40 տոկոսով, նվազեցման ստորագրված պայմանագիրը»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Բորիսովը։

Նա այդ իրադարձությունը որակել է որպես 1877-78թթ․ Ռուս-թուրքական պատերազմում Բուլղարիայի ազատագրման 142-րդ տարեդարձի կապակցությամբ «խորհրդանշական նվեր»՝ ընդգծելով, որ դիվերսիֆիկացիան եւ մրցակցությունը իրապես նվազեցնում են գազի գինը։

«Գազպրոմ էքսպորտում» ՏԱՍՍ-ին հաստատել են համաձայնագրի ստորագրումը։ «Բուլղարիա ռուսական բնական գազի մատակարարման գների վերանայման շրջանակներում «Գազպրոմ էքսպորտը» եւ «Բուլգարգազը» կայացրել են փոխշահավետ որոշում եւ ստորագրել են համապատասխան համաձայնագիր»,- ասել են ընկերությունում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ