News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլարի օգնություն է հատկացրել զարգացող երկրներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի տարածման դեմ, հայտնում է BBC News-ը: 

ՀԲ արտակարգ օգնության փաթեթը ներառում է ցածր տոկոսով փոխառություններ, դրամաշնորհներ եւ տեխնիկական օգնություն:

ՀԲ ֆինանսական օգնության նպատակն է այս երկրներին օգնել ճգնաժամից հանրային առողջության պաշտպանության գործում, ինչպես նաեւ աշխատել մասնավոր հատվածի հետ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների կրճատման ուղղությամբ:

Կազմակերպությունից հայտնել են, որ առաջնահերթ կլինեն ամենաաղքատ երկրները, ինչպես նաեւ կորոնավիրուսի տարածման առավել մեծ ռիսկի ենթակա պետությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ