News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն իր ցուցմունքում նշել է, որ Էդվարդ Գրիգորյանի կողմից է Գագիկ Մկրտչյանը հրազենային վնասվածք ստացել, որը եղել է պատահական կրակոց, գործով վկա Թորոս Թորոսյանն էլ այսօր՝ մարտի 4-ին ընթացող դատական նիստին նշում է, որ Էդվարդ Գրիգորյանը կրակոցների պահին եղել է իր տեսադաշտում։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա ծռերի» գործով վկաների հարցաքննությունը։

Որով ամբաստանյալ Արմեն Բիլյանի հարցին՝ որքա՞ն ժամանակ եւ որտե՞ղ է Թորոսյանը տեսել իրեն, գործով վկան պատասխանեց, որ իրար հետ եղել են անցակետում մոտ 10 րոպե. «Ձեռքիդ զենք չկար, երկաթե կտոր էր։ Մեր ընկերներն անցնում էին քարերի վրայով, երկուսով անցանք КПП-ի դռնով։ Արմեն Բիլյանը կապ չունի Գագիկ Մկրտչյանի վիրավորվելու հետ»։

Գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի հարցին՝ արդյոք ինքը Գագիկ Մկրտչյանին տեսե՞լ է, Թորոսյանն ասաց, որ տեսել է. «Մկրտչյանը հանդիպակաց իր կոլեգայի հետ գալիս էին դեպի անցակետ։ Նրան անցակետի դիմաց եմ տեսել։ Տեսել եմ իրեն ձեռքից վիրավոր, վիրակապ եմ դրել ու նստած է եղել այդտեղ։ Չի խոսել ու չի ասել, թե իրեն ով էր վիրավորել։ Ասում էր՝ շտապ օգնություն, մենք էլ կանչել էինք ու սպասում էինք շտապ օգնությանը»։

Գործով վկան նշեց, որ ՊՊԾ գնդում հնչած կրակոցների ժամանակ Արմեն Բիլյանը եղել է իր հետ։

Վկան մեղադրող դատախազի հարցերին հրաժարվեց պատասխանել։

Այնուամենայնիվ, մեղադրող դատախազը շարունակեց հարցեր ուղղել.

«Էդվարդ Գրիգորյանը նշված ժամանակահատվածում Մխիթար Ավետիսյանի գլուխը վիրակապե՞լ է»։

Գործով վկան էլ պատասխանեց՝ այո։

«Գագիկ Մկրտչյանը Արմեն Բիլյանին ասե՞լ է՝ ինչո՞ւ կրակեցիր ինձ վրա, վերջինս էլ պատասխանել է՝ թեւից ես վիրավոր, շատ բան չի եղել»,- հարցրեց մեղադրող դատախազը, սակայն վկան չպատասխանեց։

Գագիկ Մկրչտյանի կինը վկային հարցրեց. «Եկել եք դատարան, որպեսզի հարցերին չպատասխանե՞ք, ձեզ ուղղորդե՞լ են։ Դուք իրավունք ունե՞ք սուտ ցուցմունք տալու։ Պարոն դատավոր ուղղորդող հարցեր են։ Ոստիկան Արամ Հակոբյա՞նն է գնդի տարածքից դուրս ուղեկցել»։

Վկա Թորոսյանն ասաց, որ լավ հիշում. «Երեւի Արամ Հակոբյանն էր»։

Գագիկ Մկրտչյանի կինը դատարանին ասաց, որ ինքը լավ գիտի՝ ով է Մկրտչյանին ՊՊԾ գնդից դուրս հանել. «Ես իզուր չտվեցի այդ հարցը        , որովհետեւ ես լավ գիտեմ՝ ով է ուղեկցել Գագիկ գնդից դուրս։ Հարգելի դատավոր, նրա ամբողջ ցուցմունքը սուտ է»։

Դատավոր Մեսրոպ Մակյանը դիտարկում արեց, որ Պավել Մանուկյանը իր ցուցմունքում նշել էր՝ Էդվարդ Գրիգորյանի կողմից է Գագիկ Մկրտչյանը հրազենային վնասվածք ստացել, որը եղել է պատահական կրակոց, իսկ վկան նշում է՝ կրակոցների ժամանակ Էդվարդ Գրիգորյանը եղել է իր տեսադաշտում. «Ի՞նչ կասեք այդ մասին»։

«Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետեւ ես տեղյակ չեմ», ասաց վկան։

«Ձեր ընկերը ձեզ ընդունեց որպես իր մարտական ընկեր եւ արդարության մարտիկ, նա այլ տեղեկություն է հայտնում, իսկ դուք այլ։ Ճշմարտությունը 2 հատ չի լինում»,- ասաց դատավորը։

Վկան ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։ Ճշտող հարցին՝ ինչո՞ւ չի կարող պատասխանել, ինչ-որ խնդիր կա՞, վկան ասաց, որ խնդիր չկա, սակայն չի պատասխանելու։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ