News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իդլիբում գործողությունների համար աջակցություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Ավելի վաղ Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Անկարային զինամթերքի մատակարարման հարցում:

«Ես նման խնդրանքով դիմել եմ պարոն Թրամփին»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Իդլիբում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում են սկսել սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա: Սիրիայի բանակը պատասխան կրակ է բացել: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ գնդակոծության են ենթարկվել այդ թվում նաեւ թուրք զինվորականները, որոնք չպետք է այնտեղ գտնվեին:

Արդյունքում զոհվել է Թուրքիայի բանակի 36 զինվորական, վիրավորվել՝ ավելի քան 30-ը: Թուրք զինվորականների տուժելու մասին տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո ռուսական կողմը միջոցներ է ձեռնարկել սիրիական զորքերի կրակի ամբողջական դադարեցման համար, ապահովել է թուրք զոհված եւ վիրավորված զինծառայողների անվտանգ տարհանումը Թուրքիա: ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ռուսական ավիացիա չի կիրառվել:

Նույն օրը Անկարան Սիրիայի դեմ «Գարնանային վահան» ռազմական օպերացիա է սկսել: Թուրքական կողմի տեղեկություններով՝ ոչնչացվել է սիրիական 3 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 3 ԱԹՍ, 151 տանկ, 47 հրետանային արկ, 52 հրթիռային սարքավորում, 8 ՀՕՊ համակարգ, 12 հակատանկային սարքավորում, 51 միավոր զրահատեխնիկա, 60 ռազմական մեքենա, 10 զինամթերք, սպանվել է 3138 սիրիացի զինվորական:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան չի կարողացել կատարել սիրիական Իդլիբի շուրջ իրավիճակի հանգուցալուծման մի քանի առանցքային պարտավորություններ: Մասնավորապես՝ ահաբեկիչներից չի տարանջատել զինված ընդդիմությանը, որը պատրաստ է քաղաքական գործընթացի շրջանակում կառավարության հետ երկխոսության:   

Այսպես, 2018 թվականի սեպտեմբերի 18-ի ռուս-թուրքական հուշագրում, որը համաձայնեցվել էր նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման արդյունքներով, նշված էր թուրք զինվորականների ներկայության ստատուս քվոն պահպանելու մասին, սակայն պայմանով, որ մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 15-ը Իդլիբի ապաէսկալացիայի գոտուց դուրս կբերի բոլոր ահաբեկչական արմատական խմբավորումներին: Նաեւ համաձայնեցվել էր, որ այդ գոտու սահմաններում «արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն մարտական գործողությունների դադարեցման կայուն ռեժիմի ապահովման համար»: Հուշագրի 7-րդ կետով նախատեսվում էր այդ շրջանում ռուս-թուրքական համատեղ պարեկում անցկացնել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ