News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Twitter-ում հոլովակ է հրապարակել, որում պարում է Little Big Faradenza խմբի թրեքի տակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Little Big-ին շնորհավորում են Եվրատեսիլին մասնակցելու առիթով, վստահ եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ օքեյ կլինի»,- այսպես է հոլովակը մակագրել քաղաքական գործիչը:

Little Big-ը էպատաժային ռեյվ խումբ է, որի անդամներն իրենց անվանում են երգիծական արթ-կոլաբորացիա: YouTube-ում խմբի հոլովակները ունեն միլիոնավոր դիտումներ:

Շաբաթվա սկզբին հայտնի էր դարձել, որ մայիսի 12-16-ը Ռոտերդամում անցկացվող Եվրատեսիլ-2020-ում Ռուսաստանը ներկայացնելու է Little Big-ը: Խմբի մենակատար Իլյա Պրուսիկինը խոստացել է, որ ելույթը երկրպագուներին զարմացնելու է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ