News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Ես չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալներն ու թերությունները ներելու կամ, առավել եւս, արդարացնելու եմ. բացառված է: Այս մասին անդրադառնալով մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված քարոզարշավին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» քաղաքական դաշինքը գլխավորող Հարությունյանը գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Նախընտրական քարոզարշավի ծանրաբեռնված օրակարգովս պայմանավորված՝ վերջին օրերին փոքր-ինչ պասիվացել էր մեր հաղորդակցումն օն-լայն հարթակում: Յուրաքանչյուր օր, առանց բացառության, պլանավորված հանդիպումներից բացի, սոցիալական տարբեր խմբերի նախաձեռնությամբ ունենում եմ չնախատեսված մոտ մեկ տասնյակի հասնող ակտիվ քննարկումներ, որոնք տեւում են մինչեւ ուշ գիշեր: Դա էլ, իմ կարծիքով, հանրային մեծ աջակցության դրսեւորում է, որը թույլ է տալիս, հոգնության փոխարեն, ավելի մեծ ոգեւորվածությամբ շարունակել քարոզարշավը:

Երեկ հանդիպումներս մայրաքաղաքում էին:

Կրկին հավաստիացրեցի, որ, մեր հաջողության պարագայում, նախ պետական կառավարման համակարգում, ուժային ծառայությունների ղեկավար պաշտոններում նշանակվելու են միայն հասարակության կողմից մեծ հարգանք վայելող մարդիկ: Ես չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալներն ու թերությունները ներելու կամ, առավել եւս, արդարացնելու եմ: Բացառված է:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի զարգացման ծրագրին, ապա նախատեսում ենք առաջիկա հինգ տարիներին ամբողջությամբ վերանորոգել բոլոր այն շենքերի տանիքները, շքամուտքերն ու բակերը, որոնք ունեն դրա անհրաժեշտությունը: Ամբողջությամբ ավարտելու ենք փողոցների ասֆալտապատման եւ  կապիտալ վերանորոգման աշխատանքները, մայրաքաղաքի փողոցներում մեքենաների խցանումները վերացնելու համար կկառուցվեն գետնանցումներ, կլուծվի կոյուղու խնդիրը: Պատարայի ջրամբարի կառուցման արդյունքում անհամեմատ փոխվելու է մայրաքաղաքի խմելու ջրի որակը:

Բարեկեցիկ ապագա կերտելու մեր ծրագրերում ներառվել  է Ստեփանակերտի յուրաքանչյուր թաղամաս, ինչը որակապես փոխելու է յուրաքանչյուր ստեփանակերտցու ապրելակերպը: Մենք չենք ասում՝ լավ է լինելու, մենք ներկայացնում ենք այդ ամենն իրականություն դարձնելու իրատեսական ճանապարհը: Մենք շատ լավ ենք գիտակցում մեր խոսքի արժեքն ու նշանակությունը եւ տարիների ընթացքում ապացուցել ենք դա: Վստահե՛ք, եւ նոր արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ