News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպան մեծ նշանակություն է տալիս սննդամթերքի անվտանգությանն ու պատրաստ է բարձր գին վճարել էկոլոգիապես մաքուր պարենային ապրանքի համար: Այս մասին մարտի 4-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն» (EU-GAIA) ծրագրի մեկնարկի ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Նրա խոսքով՝ Հայաստանում մեկնարկած պիլոտային ծրագիրը կգործի դեռ 3 մարզերում, ինչը հնարավորություն կտա ավելի օբյեկտիվորեն գնահատել արդյունքները: «ԵՄ-ը այդ ծրագրի շրջանակում ձգտում է մեծացնել մանր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների քանակը, ինչը կարող է արագացենլ տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ լուծել զբաղվածության խնդիրը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության ավելի քան 36 տոկոսը զբաղված է հենց գյուղատնտեսության ոլորտում»,- նշեց նա:

Իր հերթին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ ծրագիրը համապատասխանում է կառավարության ռազմավարությանը տնտեսության մրցունակության բարձրացման եւ գյուղատնտեսության ոլորտում բարձր եկամուտների ապահովման հարցում:    

Նշենք, որ Հայաստանում մարտի 4-ին մեկնարկել է 11,7 մլն եվրո բյուջեով Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն» (EU-GAIA) ծրագիրը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ